Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է տեղեկատվությունը, որ հունվարի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան են ժամանելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել էր, որ համանախագահները հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, այցի ընթացքում քննարկվելու է երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպման կազմակերպման հարցը: