2009թ-ին հանրապետությունում ծնվել է 44.999 երեխա, ինչը մոտ 4 հազարով ավելի է 2008թ. ցուցանիշից:

Հայաստանի արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը NEWS.am-ին հայտնեց, որ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում արձանագրվել է 18.765 ամուսնություն եւ 3.013 ամուսնալուծություն: Գրանցվել է հայրության ճանաչման 14.165 եւ 131 որդեգրման դեպք: Մահացությունների թիվը կազմել է 27.268:

2008թ-ին ՀՀ-ում արձանագրվել էր ծննդյան 41.406, ամուսնության` 18.236 եւ ամուսնալուծության 3.192 դեպք: 13.257 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 180 երեխա: Մահացությունների թիվը եղել է 27.281:

Ծնելիությունն ավելացել է նաեւ 2007թ. համեմատ, երբ ծնվել էր 40.844 երեխա: