Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 15-ին կայացած նիստում Հայաստանի խորհրդարանի պատգամավոր է գրանցել «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանին:
ԿԸՀ վերջնական տվյալներով՝ Արա Սիմոնյանը ստացել է 6850 ձայն, ընդդիմության թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ 4650, գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ 288 ձայն: Երկու՝ 10/15 եւ 10/19 տեղամասերի արդյունքները թիվ 10 ԸԸՀ-ի կողմից անվավեր են ճանաչվել:
Ի դեպ, ԿԸՀ արձանագրության տակ հրաժարվել են ստորագրել ԿԸՀ անդամներ Համլետ Աբրահամյանը` ՀՅԴ-ից, եւ Զոյա Թադեւոսյանը՝ «Ժառանգությունից»:
Նշենք, որ հունվարի 10-ին կայացած ընտրությունները, ըստ Հայ ազգային կոնգրեսի, անցել են բռնաճնշումների եւ ընտրակեղծիքների մթնոլորտում: Մասնավորապես՝ ծեծի էին ենթարկվել ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանն ու նրա որդին, նաեւ բռնությունների էին ենթարկվել բազմաթիվ լրագրողներ ու իրավապաշտպաններ:




























