Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով նախարարության աշխատակազմի Հայաստանի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել (Միշա) Վանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը զարհուրելի փաստեր է վեր հանել, համաձայն որոնց` տարեկան 65 - 70 հազար մարդ ենթարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, որտեղ նրանցից գումար են պահանջում հաշմանդամության կարգը սահմանելու համար:

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է այդ խնդրին եւ պահանջել զբաղեցրած պաշտոնից ազատել Բժշկասոցիակասոցիալական փորձաքննության գործակալության ղեկավարին: