Հունվարի 16-ին, ժամը 15.30-ին Արարատի մարզի Շահումյան գյուղի մերձակայքում՝ երկաթգծի ուղեփակոցում, էլետրագնացքը բախվել է ավտոմեքենայի:
Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Երեւան-Երասխ» երթուղու թիվ Ռ-2 826 էլեկտրագնացքը բախվել է «Մերսեդես ՄԼ» մակնիշի 64 ՕՕ 200 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով մեքենայի ուղեւորներ՝ 1967 թ. ծնված Ա. Պետրոսյանը եւ 1952 թ. ծնված Վ. Ղուկասյանը տեղում մահացել են, իսկ ավտոմեքենայի վարորդը՝ 1961 թ. ծնված Ս. Կարապետյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Էլեկտրագնացքի ուղեւորները չեն տուժել:



























