Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, շարունակելով  ավանդույթները,  հայ լրագրողների համար  կազմակերպել է այցելություն հրաձգարան: Զենքի հետ վարվեցողության կանոնների հետ ծանոթացումից հետո լրագրողներին հնարավորություն է տրվել կրակել ինքնաձիգերից:

«Նախաձեռնությունը կարեւոր նշանակություն ունի. որպեսզի մեր լրագրողները, ովքեր մասնագիտանում են ռազմական թեմաներով լրագրության ոլորտում, ավելի լավ ծանոթանան բանակային օրակարգին, բանակային կյանքին:  Բանակի մասին գրելու համար անհրաժեշտ է ճանաչել այն, իմանալ զինվորի հոգեբանությունը, գլուխ հանել զենքից: Բանակը պարզ կառույց չէ: Ընդհանուր առմամբ, շատ կարեւոր է սերտացնել լրատվամիջոցներին եւ բանակին: Ի վերջո, մեր եկրիրը գտնվում է պատերազմական վիճակում: Եւ նմանատիպ նախաձեռնությունները աջակցում են գիտելիքների բարձրացմանը»,-լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: