Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամները հանդիպել են  Կիպրոսի Հայ Մարմնամարզական Միության անդամների հետ: Հանդիպումը կայացել է Կիպրոսում մեկնարկած ՀԽՀԿ գործկոմի նիստի շրջանակում:

ՀԽՀԿ լրատվական ծառայությունից հայտնում են, թե կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ողջունել է Կիպրոսի հայկական ակումբների ակտիվ մասնակցությունը Համահայկական 5-րդ խաղերին՝ հույս հայտնելով, որ հաջորդ խաղերին մասնակիցների թիվը կավելանա:

ՀԽՀԿ պատվիրակությունը հյուրընկալվել է նաեւ  Հայ Մարմնակրթական  Ընդհանուր Միության ակումբ: Հանդիպման ընթացքում  Իշխան Զաքարյանը  անդրադարձել է ՀԽՀԿ պատմությանը՝ կարեւորելով սփյուռքի բոլոր կառույցների ակտիվ մասնակցությունը խաղերին  եւ կապը կոմիտեի հետ:

Ի. Զաքարյանը նշել է, որ 2015թ. տեղի ունենալիք ամառային խաղերը համընկնելու են Մեծ Եղեռնի 100 ամյակին հետ, ուստի կոմիտեի  նախագահը կարեւորել է  սփյուռքի ակտիվ մասնակցությունը: Համահայկական 6-րդ խաղերը ունենալու են նոր շունչ, նոր որակ: