Հոկտեմբերի 5-ից մինչ 10-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացել է խոհարարական արվեստի օլիմպիադան, որտեղ հաղթող են ճանաչվել մոսկվայաբնակ Վերա եւ Ռենա հովհաննիսյան քույրերը: Օլիմպիադան տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ, եւ դրան մասնակցում են հարյուրավոր խոհարարներ տարբեր երկրներից:
Բազմակի չեմպիոն Վերա Հովհաննիսյանն ու Ռենա Հովհաննիսյանն առաջին անգամ մասնակցել են Հայաստանի դրոշի ներքո եւ հաղթանակ տարել հրուշակեղենի պատրաստման անվանակարգում` ներկայացնելով «Սառցե դարաշրջն» մուտլֆիմի հերոսների տեսքով պատրաստված քաղցրավենիք:
Նշենք, որ Վերա Հովհաննիսյանը 2010թ-ին Ռուսաստանի կողմից մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած աշխարհի գավաթին, 2011թ-ին` Մալթայում կայացած միջազգային մրցույթին և մշտապես արժանացել է ոսկե մեդալների: 2011թ-ին Վերա Հովհաննիսյանը դարձել էր հայ խոհարարների միության անդամ` «ավագ խոհարար», եւ խոստացել էր այսուհետ իր խոհարարական գլուխգործոցները ներկայացնել Հայաստանի դրոշի ներքո:
































