NEWS.am-ը հատված է ներկայացնում The National Interest-ում հրապարակված Մերձավորարեւելյան քաղաքականության Սաբանի կենտրոնի վերլուծաբան Իրեն Սարգսյանի հոդվածից մեկ հատված.
Խռովություններն ու քաղաքացիական պատերազմները հաճախ ԱՄՆ ուշադրությունը գրավում են միայն այն ժամանակ, երբ բռնության ալիքը հասնում է սահմանին: Սակայն հենց մարտերն ավարտվում են եւ տեսախցիկները հեռանում, հետաքրությունն անմիջապես նվազում է:
Իրաքից փութաջանորեն հեռանալը շատ սուր է զգացվում շատ կրոնական եւ էթնիկ փորքմասնությունների վրա: Ամենախոցելին քրիստոնյաներն են: Մոտ մեկ մլն իրաքցի քրիստոնյաների գրեթե կեսը, որոնք չեն պաշտպանվել կառավարության կողմից, 2003թ-ից լքել են երկիրը:
Էրբիլի ծայրամսում գտնվող քրիստոնեական արվարձանում Էան անունով քրիստոնյա երիտասարդը պատմում է իր փորձի մասին: Նա առեւանգվել է շիա խմբավորումների կողմից 2006թ. բռնկված կրոնական պատերազմի ժամանակ: Նրա ազատ արձակումից հետո, էթնիկ եւ կրոնական զտումները ստիպել են նրա ընտանքին հեռանալ Բաղդադից: Նա պատրաստվում է շարունակել իր հետազոտությունները Բաղդադում:
Մեկ այլ քրիստոնյա` հայուհի Լենան էլ պատմեց արտագաղթելու իր պլանների մասին` զգալով, որ երբեք Իրաքում անվտանգության մեջ չի լինի: Նա եւս իր ընտանիքի հետ ապաստան է գտել Էրբիլում: «Շուտով ես կգնամ Հորդանան: Բաղդադն այլեւս երբեք նախկինը չի լինի»:
Քաղաքական անկարգություններով, սոցիալ-տնետսական ծանր վիճակով Իրաքը, ցավոք, միակը չէ: Այն մարմնավորում է աշխարհի մի շարք երկրների, որտեղ քաղաքացիական բնակչության տառապանքը եւ մարդասիրական ճգնաժամերը երկար ժամանակ շարունակվում են պատերազմների պաշտոնական ավարտից հետո, որտեղ պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիներին:




























