Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԶԼՄ-ների ազատության պատասխանատու Միկլոշ Հարաշտին Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ինտերնետից օգտվելու օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին:
Նրա խոսքով, մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի պատրվակով Թուրքիայում արգելափակվել է 3,7 հազար կայք, այդ թվում՝ YouTube, GeoCities եւ Google կայքերը:
«5651 օրենքը, որ Թուրքիայում հայտնի է որպես ինտերնետի մասին օրենք, իր առկա տեսքով ոչ միայն խախտում է խոսքի ազատությունը, այլեւ սահմանափակում է մարդկանց տեղեկատվություն ստանալու ազատությունը»,- Հարաշտիի խոսքերն է մեջբերել ՌԻԱ Նովոստին:




























