Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելեն հոկտեմբերի 13-ին մեկնելու է Թուրքիա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելեն Ստամբուլում հանդիպելու է իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ։

Նշվում է, որ Վեստերվելե-Դավութօղլու հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 13-ին, 16։30-ին, Ստամբուլում։ Հանդիպման առանցաքային թեման լինելու է Սիրիայի իրադարձությունները։