Նոբելյան խաղաղության մրցանակը 2012թ-ին Եվրամիությանը հանձնելը հետաքրիքր է, քանի որ Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո ԵՄ երկրները հասել են բարեկեցության նկատելի մակարդակի, եւ միաժամանակ ակնհայտ են աշխարհի տարբեր երկրներում խաղաղության եւ կայունության պահպանման եւ տարածմանն ուղղված աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Փորձագետի խոսքով, հնարավոր է, որ միայն դա բավարար էր Նոբելյան մրցանակը հանձնելու համար եւ այլ արժանի թեկնածուներ չեն եղել այս կազմակերպության համեմատ:
Ի պատասխան հարցի, թե արժեր արդյոք մրցանակ հանձնել Եվրամիությանը, որոնց թվում են այնպիսի երկրենր, որոնք փորձում են «խաղաղություն եւ ժողովրդավարություն ամրապնդել» մի շարք արաբական երկրներում, Մարկարովը նշեց. «Տվյալ դեպքում նկատի է առնվում միայն Լիբիան, ոչ թե արաբական երկրները, քանի որ արաբական մյուս երկրներում ամեն ինչ տեղի է ունենում եվրոպական կառույցներից ավելի անկախ: Տվյալ դեպքում կարելի է խոսել այն մասին, որ ԵՄ որոշ երկրներ ժողովրդավարության տարածումը բավական բառացի եւ հեղափոխական կերպով են ընկալում: Լիբիայում որոշ այլ սցենարներ գործի դրվեցին, եւ հենց նրանք ազդեցին իրադարձությունների զարգացման վրա»:





























