Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում ոսկերչական ապրանքները թանկացել են ավելի քան 35 տոկոսով, իսկ վերջին չորս տարիներին ոսկերչական ապրանքների գները գրեթե կրկնապատկվել են:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009 թվականի դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ-ում ոսկերչական ապրանքների գներն աճել են 3.3 տոկոսով, իսկ հաշվետու ամսվա ընթացքում 2008 թվականի նույն ամսվա համեմատությամբ ոսկերչական ապրանքների շուկայում գներն աճել են 35.2 տոկոսով:

«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ 2005 թվականի համեմատությամբ՝ 2009թ. դեկտեմբեր ամսվա արդյունքներով ոսկերչական ապրանքների գները ՀՀ-ում աճել են 87.5 տոկոսով, իսկ 2009 թվականի 12 ամիսների ընթացքում ոսկերչական ապրանքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 14.5 տոկոսով:

Նշենք նաեւ, որ 2009 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատությամբ, Երեւան քաղաքում ոսկերչական ապրանքների գներն աճել են 3.3 տոկոսով: