Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ուղերձ է հղել Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ:

«Այսօր Պարենի համաշխարհային օրն է: Մարդկանց պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ ՄԱԿ-ի Պարենի եւ Գյուուղատնտեսության կազմակերպությունը մեծ աշխատանքներ է կատարում ողջ աշխարհում:

Այդ ուղղությամբ մեր երկրում նույնպես զգալի աշխատանքներ են կատարվել: Եվ դրանց շնորհիվ է նաեւ, որ ընթացիկ տարվացուցանիշներով մենք գերազանցել ենք նախորդ տարիների ձեռքբերումները: Կարեւորելով ողջ աշխարհում  նշվող Պարենի համաշխարհայինօրվա նշանակությունը` Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը նույնպես տոնականորեն է մոտենում օրվա խորհրդին:

Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի գյուղական արտադրության բոլոր աշխատակիցներին,ֆերմերներին, գործարարներին, ոլորտին առնչվող բոլոր մասնագետներին ու գիտնականներին, ցանկանում նրանց արդյունավետաշխատանք, հայրենի հողի նկատմամբ ունեցած հավատարմության բազմապատկում, մրցունակ եւ հզոր գյուղատնտեսություն, որն իվիճակի կլինի լիովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը»,- նշել է գյուղատնտեսության նախարարը: