Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 16.3 տոկոս: Ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում` 54,5 տոկոս: Արդյունաբերության ոլորտը նվազել է 11,5 տոկոսով, գյուղատնտեսությունը 2,5 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է -0,3 տոկոս գնաճ: Աճել է նաեւ պաշտոնական գործազրկության մակարդակը 10,3 տոկոսով` կազմելով 84.1 հազար մարդ։
Լուրջ անկում է արձանագրվել նաեւ առեւտրաշրջանառության մեջ: 2009թ. առաջին կիսամյակում արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 31,5 տոկոսով`կազմելով 1,66 միլիարդ դոլար։ Ներմուծումը նվազել է 27,5 տոկոսով`կազմելով 1,378 միլիարդ դոլար, իսկ արտահանումը 45.9 տոկոսով`կազմելով 281 մլն դոլար։ Առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1,097 միլիարդ դոլար։



























