Գիտնականները բացահայտել են այն ամբողջ վնասը, որը կարող է  հասցնել բարձր կալորիականությամբ` ձվով, խոզապուխտով եւ պանրով պատրաստված առավոտյան  ընդունած  ընդամենը մեկ  սենդվիչը: Պարզվել է, որ այն դժվարեցնում է արյունատար անոթների աշխատանքը ընդհուպ մինչեւ  ընթրիք եւ կարող է դառնալ լուրջ հիվանդության` աթերոսկլերոզի (սրտանոթների կարծրացման հիվանդություն) պատճառ: Այս մասին հայտնել են կանադացի գիտնականները:

Կալգարիի համալսարանի մի խումբ գիտնականներ` Վինսենթ Լիի գլխավորությամբ ուսումնասիրել են  ճարպերով հարուստ սենդվիչների ազդեցությունը այն կամավոր ուսանողների առողջության վրա, ովքեր չեն ծխում եւ ընդհանուր առմամբ առողջ են: Ուսանողների վիճակը ուսումնասիրվել է երկու անգամ. առաջին անգամ, երբ նրանք դեռ չեն նախաճաշել եւ երկրորդ անգամ, երբ նրանք օրը մեկ անգամ  կերել են ընդհանուր  առմամբ  900 կալորիա եւ 50գ ճարպ պարունակող երկու սենդվիչ:

Նման սենդվիչներ ուտելուց երկու ժամ անց նրանց VTI-ը նվազել է 15-20 տոկոսով, պարզել են գիտնականները:

Ինչպես նշում է «Ուտրո.ru»-ն,  նման կերակրի մեկ անգամյա օգտագործումը հետադարձ ազդեցություն ունի, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  բարձր կալորիականությամբ ուտելիքը կարող է վնասել անոթները ավելի արագ եւ ուժեղ, քան կարելի է պատկերացնել: Այնպես որ, նախքան  նման սենդվիչ ուտելը, արժե մտածել ձեր զարկերակի պատերի ճարպերի մասին: