Հայաստանում 2009 թվականին ՀՆԱ տարեկան անկումը կազմել է 14,4 տոկոս: Այս մասին հայտնել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ այդմ, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7,8 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 7,2 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 0,1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 36,4 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 27 տոկոսով:
Արտահանման ծավալները տարեկան կտրվածքով պակասել են 34 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները՝ 25,3 տոկոսով։ Աճ է գրանցվել մանրածախ առևտրի շրջանառության ոլորտում՝ 1 տոկոսի չափով և ծառայությունների ծավալի աճ` 1,3 տոկոսի չափով: Պաշտոնապես գրանցված գործազուրկների աճի տեմպը կազմել է՝ 113,1 տոկոս կամ 82.900 մարդ։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ միջինը կազմել է 363, 28 դրամ։



























