Ռոջեր Կուպելյանը ժամանակակից կինոյում ամենապաշտամունքային աշարհներից մեկի ստեղծողն է, այնպիսին, ինչպիսին է «Մատանիների տիրակալը» եռապատումը: Նա նոր աշխարհ է ստեղծել իր վերջին` «Բյուզանդիայից արեւելք» աշխատանքում, գրում է գլենդելական ուսանողական «El Vaquero» պարբերականը:

«Բյուզանդիայից արեւելքը» Կուպելյանի վեպ-կոմիքսն է, որը նա ցանկանում է  վերածել ոչ միայն փաստագրական մինիսերիալի, այլեւ խոշոր ֆիլմի: Իր վերջին նախագիծը Կուպելյանը ներկայացրեց Գլենդելի կենտրոնական գրադարանում:

«Բյուզանդիայից արեւելքը» անդրադառնում է Հայաստանի պատմությանը` սկսած 301թ-ից, երբ Հայաստանը դարձավ պատմության մեջ քրիստոնություն ընդունած առաջին երկիրը: «Պարսկաստան ու Հռոմեական կայսրությունը պայքարում էին միմյանց դեմ, եւ նրանց միջեւ Հայաստանն էր,-ասել է Կուպելյանը,-Դիոկլետիանոս կայսրը  Հայոց աքսորված արքային ետ է ուղարկում որպես Հռոմի դաշնակցի: Դա մեկընդմիշտ փոխում է աշխարհի այդ տարածքը եւ ոչ միայն կայսրությունների, այլեւ մշակույթների եւ կրոնների միջեւ հավասարակշռությունը»:

«Մատանիների տիրակալի»  վրա աշխատանքը Կուպելյանի մոտ ցանկություն է առաջացնում գրել սցենար` «Բյուզանդիայից արեւելքի» համար:

Կուպելյանը մեծացել է Աֆրիկայում` Սերա Լեոնեում, եղել է տարածաշրջանի փոքրաթիվ աֆրիկահայերի երխաներից: Երբ նա երկուսուկես տարեկան է եղել, հայրը նրան տարել է նավահանգիստ, որտեղ կանգնսծ է եղել խորհրդային «Արմենիա» նավը: Երբ հայերը դուրս են եկել նավից, հայրն ասել է, որ նրանք հայեր են, ի պատասխան փոքրիկ Կուպելայնը բացականչել է. «Ես հայ եմ, Վարդանի որդին, վախեցեք ինձնից»: