«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 16-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.94 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.14%-ով կամ 0.56 կետով:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 3.05 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում այսօր դոլարի առուվաճառքի առավել տարածված մարժան 406-408 դրամն է:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվում է 1.736 դոլարի սահմաններում: Եվրոյի գոտում պարտքային խնդիրների հետ կապված անորոշությունը թույլ չի տալիս եվրոյի ուժեղացում, թեեւ ԱՄՆ-ում սպասվում է դրամավարկային քաղաքականության մեղմացում:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 31.7184 ռուբլին:




























