Ֆլորա Մարտիրոսյանը մեղվի պես աշխատասեր էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգահան Արա Գեւորգյանը: Նա փոխանցեց, որ շատ բարձր է գնահատում Ֆլորա Մարտիրոսյանի երգը, մարդկային տեսակը եւ նրա կատարած աշխատանքները:

«Բախտ եմ ունեցել նրա հետ նաեւ համագործակցել: Մենք ձայնագրել ենք «Դլե Յաման» երգը, որին նոր շունչ հաղորդեց։ նրա հետ ձայնագրել ենք նաեւ «Իմ Հայրենիքի» երգը: Ֆլորան մեղվի պես աշախատասեր, հայրենասեր էր: Նրա մարդկային որակները եւս շատ բարձր եմ գնահատում, շատ լավ ընկեր էր, լավ զրուցակից եւ գյումրեցի արմատներ ունենալով՝  հումորը միշտ իր հետ էր: Ցավակցում եմ նրա հարազատներին եւ երկրպագուներին։ Միշտ վառ կմնա նրա հիշատակը»,- ասաց Արա Գեւորգյանը:

Հարցին, թե ինչպես է ծանոթացել Ֆլորա Մարտիրոսյանի հետ Արա Գեւորգյանն ասաց: «Քանի որ երգչուհի Վալյա Սամվելյանի որդին եմ՝ ինձ համար դժվար չէր Ֆլորա Մարտիրոսյանի հետ ծանոթանալը: Նա իմ մայրիկի հետ էլ շատ ջերմ հարաբերություններ ուններ եւ նրան այդ տարիներից եմ հիշում եւ նրա՝ դուդուկի պես թավ  ձայնը երբեք չեմ մոռանա: Նրա կատարումները կմնան իմ եւ կարծում եմ՝ նրա երկրպագուների հիշողության մեջ»,-ավելացրեց Արա Գեւորգյանը: