Նոյեմբերի 20-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան–Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ-ում` Չիվա գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 30 ՕՏ 179 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը: Մինչ փրկարարների ժամանումը` վարորդ, 1986 թ. ծնված Աշոտ Թորոյանը եւ ուղեւոր, 1986 թ. ծնված Ա.Սարգսյանը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:




























