Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, կրպակներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Կարեն Հ.-ին եւ 1972 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Վաչագան Ս.-ին:

Կրպակից հայտնաբերվել են տարբեր տարողությամբ ներարկիչներ` լցված հեղուկներով,  տարբեր դեղահաբեր, սրվակներ`  բամբակյա խծուծներով:

Կարեն Հ.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է եւ պատրաստել է  անձնական օգտագործման համար, հայտնում են Ոստիկանությունից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: