Դեկտեմբերի 2-ին թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններում առաջադրված թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն է: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թիվ 1 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն այսօր` նոյեմբերի 22-ին, ինքնաբացարակի դիմում է ներկայացրել: Ինքնաբացարակի այլ դիմումներ չեն ներկայացվել:

Նշենք, որ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում կպայքարեն  «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել: Իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքում մրցելու են  «Ժառանգությունից» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներորդին եւ անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքից ընտրված հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից, իսկ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանը ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ: Քարոզարշավը կտեւի մինչեւ նույեմբերի 30-ը։