Հրազդան քաղաքի Պետրոս Դուրյանի փողոցի 12 շենքի բակում պատի փլուզման հետեւանքով մահացել է 79-ամյա Մարգուշ Հ.-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ոստիկանության Հրազդանի բաժնից:
Փլուզումը տեղի է ունեցել այգում հողագործական աշխատանքներ կատարելու ընթացքում: Ոստիկաններին եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել է դուրս բերել Մարգուշ Հ.-ի դիակը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























