Նոյեմբերի 27-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























