Նոյեմբերի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակի սկզբնամասում բախվել է «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























