Նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն չի կարող պարտվել Գյումրիում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

Դիտարկմանը, թե կա խորհրդարանական ընտրությունների օրինակը, երբ ՀՀԿ-ն պարտվեց ԲՀԿ-ին Աշոտ Գիզիրյանը արձագանքեց. «Հիմա ի՞նչ է եղել: Խորհրդարանական ընտրություններում  պարտվեց, բայց նախագահական ընտրություններում կհաղթի»:

Հարցին` արդյոք առաջադրումների դեպքում ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը մեծ կլինի՞, թե՞ ոչ, Աշոտ Գիզիրյանն ասաց. «Թող առաջադրումները լինեն նոր այդ հարցին կպատասխանեմ»: