Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2013թ. ամփոփ բյուջեի նախագծի, պահպանման ծախսերի նախահաշվի, հիմնադրամի հաստիքացուցակի եւ 2013թ. տարեկան աշխատանքային ծրագիրը: Այնուհետեւ հաստատվել է հիմնադրամի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունը, որից հետո քննարկվել է ՀԳՏՏԶՀ-ի 2011թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված եզրակացությունը եւ հաշվետվությունը: