Այսօր` նոյեմբերի 28-ին, ինքնասպանության դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Վարդենիկ գյուղի 40-ամյա բնակիչ Ն. Գրիգորյանին գտել են իրենց տան տանիքում կախված վիճակում: 

NEWS.am-ի տեղեկություններով՝ երիտասարդը հոգեկան խնդիրներ է ունեցել: Նա ամուսնացած է եւ ունի երկու երեխա:

Դեպքի առնչությամբ ոստիկանության Մարտունիի բաժնում հարուցվել է քրեական գործ: