Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի վարքը ՀՀԿ նիստում չի քննարկվել: Այս մասին ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նման հարց չի քննարկվել, մեր կուսակցության մոտեցումը շատ բաց է: Անկախ կուսակցական պատկանելիությունից, բարեկամական կապերից, մենք չենք ողջունում որեւէ քաղաքական գործչի, քաղաքացու կողմից օրենքի կամ բարոյական նորմերին հակասող քայլ»,- ասաց նա:
Մամւոլի քրատուղարը շեշտեց, որ եթե կա հանցակազմ, իրենք իրավական խնդիրներին գնահատական չեն տալիս, իսկ քաղաքական գնահատականն այն է, որ հանրության համար ոչ ընդունելի ցանկացած արարք ՀՀԿ-ն չի կարող ողջունել:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը աչքի է ընկնում լրագրողների հետ շփվելու «յուրահատուկ ոճով»: Վերջերս նորից մի քանի դեպքեր էին արձանագրվել, երբ նա մեղմ ասած՝ վիրավորել է իրեն հարց ուղղել «համարձակվող» լրագրողներին:




























