Նոյեմբերի 29-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 21-ին, ժամը 19.10-ին, հրդեհ է բռնկվել Մայիսյան գյուղի բնակիչներից մեկի տանը կից մարագում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.31-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով այրվել է պահեստավորված 400 հակ անասնակերը, ինչի հետեւանքով պատճառվել է 600.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել անասնակերի ինքնայրումը:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:




























