Նոյեմբերի 30-ին, ժամը 12.42-ինտեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գառնու փողոցի թիվ 8 շենքի 132-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող 1957 թ. ծնված Ա. Խաչատուրովային, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:




























