Այսօր՝  նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 70 հասցեում միմյանց են բախվել միանգամից 3 մեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, իրար բախված մեքենաներն են BMW մակնիշի 33 SV 508, Վանե տաքսի ծառայության kia rio մակնիշի  1591 համարանիշի մարդատար եւ ISUZU մակնիշի 853 OO 64 համարանիշի բեռնատար մեքենաները:

Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Վանե» տաքսի ծառայության մեքենայի վարորդը եւ ներսում գտնվող 2 ուղեւորները, որոնցից մեկը հղի է:

Վթարի մասին այլ մանրամասներ՝ առաջիկայում: