Այսօր՝  նոյեմբերի 30-ին, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով Վանաձորի բժշակական կենտրոն են տեղափոխվել «Վանե» տաքսի ծառայության մեքենայի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 55-ամյա Սուրեն Առաքելյանը եւ ուղեւորներ Կամո Բորյանն ու Քրիստինե Մելքոնյանը: Վերջինս հղի է եւ նրան անմիջապես տեղափոխել են ծննդատուն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝  նոյեմբերի 30-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 70 հասցեում միմյանց են բախվել միանգամից 3 մեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, իրար բախված մեքենաներն են BMW մակնիշի 33 SV 508, «Վանե» տաքսի ծառայության kia rio մակնիշի  1591 համարանիշի մարդատար եւ ISUZU մակնիշի 853 OO 64 համարանիշի բեռնատար մեքենաները:

Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Վանե» տաքսի ծառայության մեքենայի վարորդը եւ ներսում գտնվող 2 ուղեւորները, որոնցից մեկը հղի է:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները, ինչպես նաեւ ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները՝ Արա Կարապետյանի  գլխավորությամբ:

Ոստիկանները փորձում են պարզել BMW եւ ISUZU մակնիշի մեքենաների վարորդների ինքնությունը:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի