Օրերս ուշագրավ գողության դեպք է գրանցվել Երեւանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 50-ին մոտ մի կին 3-րդ մասում պանրի առաքման մեքենա է կանգնեցրել եւ վարորդին խնդրել իրեն տեղ հասցնել` պատճառաբանելով, թե գումար չունի:
Մեքենան նստելուց հետո սկսել է զրույցի բռնվել: Աստիճանաբար գայթակղելու փորձեր արել, սակայն տարեց տղամարդն անտարբերությամբ է արձագանքել: Իսկ կինը համառել է եւ առանց տղամարդու արձագանքին սպասելու «հարձակվել» վրան: Անակնկալի եկած վարորդը` ամեն դեպքում չի դիմադրել եւ այս ամենը տեղի է ունեցել մեքենան վարելու ընթացքում:
Սեռական գործողություն ավարտելուց կինը պահանջել է կանգնեցնել մեքենան ու հապշտապ հեռացել: Պարզվել է՝ «սիրախաղի» ժամանակ տղամարդու գրպանից աննկատ հափշտակել է մեկ միլիոն 300 հազար դրամ, իսկ վարորդը միայն տեղ հասնելուն պես է նկատել, որ գրպանի միլիոնն անհետացել է:
Նա դիմել է իրավապահներին եւ շատ արագ բացահայտվել է գողությունը, քանի որ մեքենայում տեսախցիկ է տեղադրված եղել, ինչի մասին անգամ առաքիչը չի իմացել: Իրավապահները բացահայտել են, որ առեւտրականի կերպարի մեջ մտած «հոգնատանջ» գյուղացի կինը շարքային գող է, ում թիրախում հիմնականում տարեց առաքիչներն են: Ոստիկանությունից NEWS.am-ին հաստատել են, որ նման դեպք է արձանագրվել: Հարուցվել է քրեական գործ:




























