Այսօր` դեկտեմբերի 2-ին, թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում անց են կացվում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից,  ժամը 11.00-ի դրությամբ թիվ 1 ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է 5031 ընտրող, որը կազմում է քվեարկելու իրավունք ունեցող անձանց 7.77 տոկոսը:

Թիվ 35 ընտրատարածքում ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 2002 քաղաքացի, որը կազմում է ընտրողների  3.58 տոկոսը:

Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում կպայքարեն «Սովռանո» ՍՊԸ-ի» տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել: Իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքում իրար դեմ մրցելու են  «Ժառանգությունից» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներորդին,անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը, իսկ Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը ինքնաբացարկ է հայտնել: