Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Արմանիս գյուղի տարածքում երեկ՝ դեկտեմբերի 1-ին շրջված մեքենայի վարորդին Ստեփանավան բժշկական կենտրոնից տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ստեփանավանի բժշկական կենտրոնից. «1977թ-ին ծնված Արման Սահակյանը երեկ գիշեր կոմայից դուրս է եկել, եւ նրան անմիջապես տեղափոխել են մայրաքաղաք՝ հետազոտություններ անցնելու»,- հայտնեցին հիվանդանոցից: Իսկ մեքենայում գտնվող ուղեւոր, Վանաձոր քաղաքի բնակիչ Մամիկոն Խառատյանին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին` Ամրակից գյուղի մոտ, «Նիսսան» մակնիշի 31 ՕՍ 816 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու մոտ 20 մետր գլորվել:

Վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Արման Սահակյանը եւ ուղեւորը, ում ինքնությունը ավելի ուշ ճշտվել է. նա Վանաձոր քաղաքի բնակիչ Մամիկոն Խառատյանն է:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարահային ոստիկանները՝ հետաքննիչ Ստեփան Համբարյանի գլխավորությամբ: