Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանատուր թաղամասում գտնվող գազալիցքավորման կայանում պայթյուն է տեղի ունեցել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.10-ի սահմաններում,  գազալիցքավորման կայանում   «ԳԱԶ- 31105»  մակնիշի ավտոմեքենայի բեռնախցում տեղադրված երկու գազաբալոններից մեկը լիցքավորման ընթացքում պայթել է, ինչի հետեւանքով մյուս բալոնը հարվածել է «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենայի:

Պայթյունի հետեւանքով ավտոմեքենաներին պատճառվել է նյութական վնաս:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն: