Վստահ եմ, որ մեր ուժերը ներածին չափով կկարողանանք ստեղծել հարմարավետ միջավայր ձեզ համար եւ հաղթահարել շատ խնդիրներ…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, որը տեղադրել է նաեւ Facebook-ի իր էջում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի բարեկամներ,

Աշխարհն այսօր նշում է Հաշմանդամների միջազգային օրը:

Միանում եմ ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքներին ու իմ հերթին ցանկանում, որ աշխարհում եւ մասնավորապես մեր երկրում հնարավորին արագ վերանան բոլոր այն խոչընդոտները, որ առկա են հասարակության մեջ ձեր լիարժեք ինտեգրման ճանապարհին:

Վստահ եմ, որ մեր ուժերը ներածին չափով կկարողանանք ստեղծել հարմարավետ միջավայր ձեզ համար եւ հաղթահարել շատ խնդիրներ։

Հավատացեք, որ Երեւանի քաղաքապետարանն այս ուղղությամբ անում է հնարավորը:

Առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքներին։»