Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի եւ Ե. Քոչարի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























