Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 4-ին, ժամը 19.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 79-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Երկու դեպքում էլ կատարվում է քննություն:

























