Դեկտեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կունենա Մայր Աթոռի եւ ՀՀ Կրթության ու գիտության նախարարության հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ մրցույթին մասնակցել են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն» «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաեւ տարրական դպրոցների դասվարներ:




























