Մոսկվայի Aerofloti SU 1860 չվերթով դեկտեմբերի 4-ին վերադառնալով Հայաստան` Հայաստանի քաղաքացիներից մեկի` Լեւոն Թովմասյանի ծանրոցից գողացել էին թանկարժեք իրեր` պատճառելով մոտ 1000 դոլարի վնաս: Այս մասին NEWS.am-ին գրել է մեր մշտական ընթերցողներից մեկը՝ Լեւոն Թովմասյանը:

«Ես դիմեցի AEROFLOT-ի Երեւանյան գրասենյակ, որտեղ ինձ պատասխանեցին, որ դա հաճախակի բնույթ է կրում եւ պետք է դիմում գրեմ, դրա հիման վրա ինձ կպատասխանեն 4 շաբաթվա ընթացքում: Բայց ավելի կոնկրետ ասեցին, որ լավագույն դեպքում ինձ հնարավոր է վճարեն յուրաքանչյուր կգ-ի համար 20 դոլար, եւ ես ունեի 6 կգ պակաս բեռ, այսինքն` լավագույն դեպքում կստանայի 120 դոլար»,- գրել է նա: