Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում,  «ՈՒԱԶ»  մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել հենասյանն ու շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: