Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է հանդիպակաց երթեւեկող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-2121»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:

























