Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-230» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: