Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.20-ին Տավուշի մարզային ոստիկանության վարչությունից տեղեկատվություն է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում` Գետիկ գետի մեջ, հայտնաբերվել է բանկոմատի չհրկիզվող պահարան, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները չհրկիզվող պահարանը դուրս են բերել գետից եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

























