2013 թվականին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչությունը մտադիր է արդեն ավանդական դարձած մի շարք միջոցառումներ անցկացնել։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին  հայտնել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը, այդ շարքում է ընդգրկված մարտին անցկացվելիք Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների ռուսաց լեզու դասավանդողների 4-րդ գիտա-գործնական ժողովը։

Հունիսի սկզբին նշանակված է «Ռուսաց լեզվի միասնական օր։ Պուշկինյան օր Հայաստանում» միջոցառման անցկավումը։ Միջոցառումը տեղի կունենա Պուշկինի լեռնանցքի Հերհեր գյուղում, մայրաքաղաքային զբոսայգիներում, եւ Երեւանի բուհերում։ Այդ ամսում կանցկացվեն նաեւ 2 այլ միջոցառումներ։ Ծրագրված է սամբոյի պատանեկան 4-րդ մրցաշարը՝ ի հիշատակ Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի։ Ենթադրվում է նաեւ անցկացնել ռուս-հայկական ԶԼՄ-ների ասուլիս՝ « Հայաստանի եւ Ռուսաստանի պատկերները ԶԼՄ-ների պրիզմայում որպես երկու երկրների փոխհարաբերությունների հայելի»։

Հոկտեմբերին նախատեսվել է անցկացնել Ռուսական բառերի 6 օր Հայաստանում։ Միջոցառման մեջ ընդգրկվելու են երկրի բոլոր մարզերը, դպրոցները, բուհերը, եւ բուհերի մասնաճյուղերը։ Բացի այդ կազմակերպվելու են մամուլի շրջագայություններ։ «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչությունը մտադիր է, ինչպես միշտ, ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի հերթական տարեդարձի տոնին։ «Մենք մտադիր ենք Հայաստանում կազմակերպել նաեւ ռուսական երաժշտության ժամանակ»,- նշել է Լիանա Ազոյանը։