«Հայ Ազգային Կոնգրեսն իր վրդովմունքն է հայտնում այն առիթով, որ քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին հնարավորություն չի տրվում մասնակցելու իր հոր հուղարկավորությանը: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդունված կարգ է, որ նման դեպքերում կալանավորին անհրաժեշտ չափով արձակուրդ է ձեւակերպվում»,- ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
«Արդեն ավելի քան երկու օր է, ինչ ձգձգվում են անհրաժեշտ ձեւակերպումները` առանց լուրջ պատճառաբանության, չնայած այս դեպքում որեւէ լուրջ պատճառաբանություն չի էլ կարող լինել: Սրանով, ըստ էության, ոտնահարվում է կալանավորի տարրական մարդկային իրավունքը, նա ենթարկվում է հոգեբանական ճնշման ու խոշտանգման: Եթե քրեակատարողական հիմնարկը չտա Սարգիս Հացպանյանին իր ծնողի թաղման արարողությանը մասնակցելու ու վերջին հրաժեշտը տալու հնարավորություն, ուրեմն նա կատարում է վարչախմբի հերթական ճղճիմ պատվերը»,- ասված է հայտարարությունում:




























