ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի ադամակցությունը պաշտոնապես դադարեցվել է: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Մոսկվայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք բավարարել ենք նրանց խնդրանքը եւ դադարեցրել ՀԱՊԿ-ում անդամակցությունը», - ասել է Լուկաշենկոն Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի ընդլայնված նիստում: Ըստ նրա՝ ՀԱՊԿ երկրները նաեւ պայմանավորվել են, որ կազմակերպությունում «ընդգրկվելիս ոչ մի հանդուրժողականություն, այդ թվում նաեւ տվյալ պետության հանդեպ, այլեւս չի լինի», հաղորդում է «gazeta.ru»-ն:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի քարտուղարություն կազմակերպության գործունեությանը իր մասնակցությունը դադարեցնելու մասին նոտա էր ներկայացրել:
Ուզբեկստանի անդամությունը դադարեցվելուց հետո ՀԱՊԿ-ի անդամներ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը (ՀԱՊ) ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին ԱՊՀ երկրների կողմից:




























